Պուտինն ու Ծինփինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն իրեն խոստացել են զենք չմատակարարել Իրանին:

«Վերջերս Պեկինում կայացած մեր հանդիպման ժամանակ նախագահ Սին ինձ ասաց, որ որևէ պարագայում զենք չի տրամադրի և չի վաճառի Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այդ հայտարարությունը վերաբերում էր նաև չինական ընկերություններին։ Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես հավատում եմ նրա խոսքին», – Truth Social-ում գրել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նշել է, Պուտինը ևս, չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, ասել է, որ զենք չի վաճառի Իրանին. «Նա հասկանում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Նրանք վճարում են ամբողջական գինը, իսկ թե այդ զենքն ինչպես է հետագայում բաշխվում, ես գաղափար չունեմ»։

Ըստ Թրամփի, Ռուսաստանը և Չինաստանը չեն մասնակցում Իրանի հակամարտությանը. «Եթե նրանք դա անեին, դա շատ վատ կլիներ նրանց համար՝ անկասկած ոչ նրանց շահերից ելնելով»:

Ավելի ուշ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ վստահում է երկու առաջնորդներին էլ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031