«Բոլոր տեսակի ամերիկացիները միավորվել են մեկ պարզ նպատակի շուրջ՝ կրկին Ամերիկան հզոր դարձնել», – նշում է Թրամփը:
Ատլանտայի կենդանաբանական այգում 39 տարեկան հասակում սատկել է Չանթեք որձ օրանգուտանգը, որը հայտնի էր նրանով, որ սովորել էր ժեստերի լեզուն։
«Աշխարհի զանգվածային լրատվական միջոցներն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Հարավային Կովկասից և ընդհանրապես տարածաշրջանից միայն Հայաստանն էր նախագահի մակարդակով ներկայացված, մասնավորապես՝ Ալիևը չկար: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները երկկողմանի մակարդակից արդեն դուրս են գալիս և դառնում են տարածաշրջանային գործոն, մի գործոն, որը կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում»:
Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:
Զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող Կոկսակի վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով, բայց դա հնարավոր չէ անել առանց տուգանքի, քանի որ վիրուսի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան:
26 տարեկան հասակում մահացել է Սաուդյան Արաբիայում իշխող ընտանիքի անդամներից մեկը՝ Ալ Սաուդը:
Ուկրաինան, որը հունիսին սկսե լէ նավթ գնել Իրանից, արդեն այս երկրից ներմուծել է գրեթե 5,7 մլն դոլարի նավթահումք:
Մանհեթենի Trump SoHo հյուրանոցի ճակատին օգոստոսի 7-ին հայտնվել է ռուսական եռագույնի ֆոնին ժպտացող ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերի պրոյեկցիան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Լոնդոնը պատրաստ է 36 միլիարդ ֆունտ ստեռլինգ (շուրջ 40 միլիարդ եվրո) գումարի փոխհատուցում վճարել Եվրամիության հանդեպ իր հանձնառությունների շրջանակներում, ինչի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն այն ընկերություններին, որոնք ոչ բավարար չափով են պաշտպանված կիբեռգրոհներից, սպառնացել է մինչեւ 17 մլն ֆունտ ստեռլինգ (22 մլն դոլար) տուգանքներով:
«Սինալոա» մեքսիկական կարտելի պարագլուխ Դամասո Լոպես Նունիեսը եւ նրա որդին օգոստոսի 7-ին կանգնել են ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի առաջ, որտեղ նրանց առաջադրվել են թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքներ:
Օգոստոսի 8-ին խոշոր սողանք է տեղի ունեցել Չինաստանի Հանսուի նահանգի Լուննան քաղաքի մերձակայքում, ինչի հետեւանքով զոհվել է յոթ մարդ, եւս երկուսն անհայտ կորած են համարվում:
Խոզագրիպով հիվանդացության կտրուկ աճ է դիտվել Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում, որտեղ տարեսկզբից մինչեւ հուլիսի կեսը հիվանդանալու 2324 դեպք է գրանցվել, մահացել է 284 մարդ:
Ութ դեռահասներ են օգոստոսի 7-ի երեկոյան տուժել կայծակի հարվածից: Ինչպես հաղորդել է BFMTV հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Ֆրանսիայի հարավ – արեւելքի Վիենի կոմունայի վրանային ճամբարներից մեկում:
Երեք մարդ է զոհվել սաստիկ անտառային հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են կենտրոնական եւ հարավային Իտալիայում:
Ամերիկյան աշխատանքային այցագրերի տրման նոր սահմանափակումների ու պայմանների սահմանման մասին օրինագիծը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը ներկայացրել են հանրապետական սենատորները, եւ որին աջակցություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփը, հազիվ թե ներկայիս տեսքով հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից:
Վենեսուելայի «Ժողովրդավարական միասնության դաշինք» (ԺՄԴ) ընդդիմադիր կոալիցիան օգոստոսի 8-ին նշանակել է Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) ընտրություններից հետո բողոքի առաջին համազգային ակցիան: ԺՄԴ-ից խորհրդարանի պատգամավոր Խուան Ռեկեսենսը բոլորին, ովքեր հանդես են գալիս կառավարության գործողությունների դեմ, կոչ է արել փակել փողոցները։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհված տղամարդու աճյունը հաջողվել է նույնականցնել գրեթե 16 տարի անց:
ԱՄՆ-ի արդարդատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ներկայությամբ օգոստոսի 7-ին կայացել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը երդմնակալության արարողությունը:
«Ֆրանցիսկոս պապ. Արվեստի իմ գաղափարը». այսպես է կոչվում նոր վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը տեղի է ունեցել Հռոմում:
«Ընդունելի չէ տեսակետը, որ Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից, նոր հնարավորություններ են բացվում ռուսական շուկան հայկական ապրանքներով ողողելու համար, կարծում եմ, որ չպետք է շտապենք նման գնահատականներ տալու»:
Հնարավոր է, որ Բելգիան իր տարածքում արգելի Թուրքիայում մահապատժի օրինականացման շուրջ քվեարկությունը, եթե թուրքական իշխանությունը որոշի դրա համար հանրաքվե անցկացնել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Guardian-ը, կարող է ժողովրդական ապստամբություն առաջացնել իր կնոջն «առաջին տիկնոջ» պաշտոնական պաշտոն տրամադրելու իր պլաններով:
Ռոսպոտրեբնադզորը հարցում է կատարել Թուրքիայի առողջապահության մարմիններին այդ երկրում Կոկսակի վիրուսի հնարավոր տարածման հետ կապված:
Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Մոսկվայի Զելենոգրադի շրջանում ադրբեջանցիների և չեչենների միջև լուրջ բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ ավելի կոշտ արտաքին քաղաքական ուղեգիծ Է վարում, քան իր նախորդը: «Մեժդունարոդնայա ժիզն» հանդեսում հրապարակված հարազրույցում այս կարծիքն Է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Չինաստանի Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում տեւական հորդառատ անձրեւները, եւ դրանցով պայմանավորված հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել, շուրջ 188 հազար տեղացի բնակիչներ տարհանվել են:
Տասը բրիտանացիներից վեցը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի կառավարության գործողություններին Եվրամիության իշխանությունների հետ Brexit-ի պայմանների շուրջը բանակցություններում:
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում օգոստոսի 7-ի առավոտյան խափանումներ են դիտվում Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում: