Բաժիններ՝

Պետդեպարտամենտն արգելել է ամերիկացիներին այցելել ԿԺԴՀ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ամերիկացիների կողմից Հյուսիսային Կորեա այցելությունների արգելքը եւ պահանջել է արդեն այնտեղ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացիներից լքել այդ երկիրը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ արգելքը գործելու է առաջիկա մեկ տարվա ընթացքում: Բացառություններ կարող են արվել միայն լրագրողների եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար:

ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԿԺԴՀ իր քաղաքացիների ուղերորությունների հնարավոր արգելման մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ արգելքի սահմանման մասին կհայտարարվի հուլիսի 27-ին եւ այն ուժի մեջ կմտնի 30 օր անց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031