Թրամփը կատակով չի բացառել երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կատակով չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես իմ նախագահության դեպքում, երկրորդ ժամկետը միշտ ավելի հաջող է ստացվում։ Ամեն անգամ այդպես է լինում։ Իսկ երրորդ անգամ կլինի էլ ավելի լավ»,-ասել է նա Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ։
«Ես պարզապես կատակում եմ»,-հավելել է Թրամփը։
Ավելի ուշ, ելույթի ընթացքում, Թրամփը ևս մեկ անգամ հայտարարեց, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին։ Այդ պահին նա կրել է «Trump 2028» գրությամբ կարմիր գլխարկ, ինչը ծիծաղ է առաջացրել ներկաների շրջանում։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ դա լուրջ հայտարարություն չէ և ինքը պարզապես կատակում է։
Օրենքի համաձայն՝ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել է 1951 թվականին, սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը առավելագույնը երկու ժամկետով։
Այնուամենայնիվ, գործող նախագահը բազմիցս կատակով ակնարկել է, որ կարող է փորձել վերընտրվել նաև երրորդ ժամկետով։

