Հութիները հարվածներ են հասցրել Aramco-ին. Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայաններ դադարեցրել են իրենց աշխատանքը

Սաուդյան Արաբիան հարված է հասցրել Քամարան կղզուն և Եմենի Հոդեյդա նահանգում գտնվող հեռահաղորդակցության կենտրոնների օբյեկտներին, հաղորդում է Al Jazeera-ն։

Քամարանը կարևոր ռազմական նշանակություն ունի, քանի որ այն տեղակայված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվող առանցքային ծովային երթուղու վրա։ Հիշեցնենք, որ այնտեղ նախկինում հարձակումներ են գրանցվել սաուդյան նավթատարների վրա։

Ինչպես հայտնում է «Fars» գործակալությունը, «Aramco» ընկերության նավթային օբյեկտների ուղղությամբ հութիների պատասխան հարվածներից հետո Սաուդյան Արաբիայի Ջիզան և Յանբու քաղաքների օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը։

Երկրի հարավում գտնվող օդանավակայանների որոշ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել և ստիպված են եղել փոխել թռիչքի ուղղությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031