Բաժիններ՝

Մարդկությունն սպառել է Երկրի վերականգնվող պաշարների տարեկան ծավալը

Երկիր մոլորակի բնակչությունն օգոստոսի 2-ին հաղթահարել է վերականգնվող պաշարների թուլատրելի օգտագործման ամենամյա սահմանը, ինչի մասին ասված է Global Footprint Network գիտական կենտրոնի հետազոտության մեջ, կենտրոն, որը բազավորվում է ԱՄՆ-ում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Դրանում ասված է, որ օգոստոսի 2-ին աշխարհն սպառեց այն ծավալի վերականգնվող պաշարներ, որոնք մոլորակը կարող է վերարտադրել մեկ տարում: Այսպիսով, տարվա մենացած մասը Երկրի բնակչությունն այդ պաշարները կսպառի «ապառիկ»։

«Բնապահպանական պարտքի համաշխարհային օրն այն ժամկետն է, երբ մարդկության բնական պաշարների ամենամյա պահանջը գերազանցում էայն քանակությունը, որը երկիրը կարող է վերարտադրել մի ամբողջ տարվա ընթացքում: Այս տարի Բնապահպանական պարտքի համաշխարհային օրը համընկել է օգոստոսի 2-ին»,- ասված է գիտահետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

Ըստ որում մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երկրի բնակչությունն սկսել է պաշարները ծախսել ավելի արագ, քան նախկինում, եւ թույլատրելի օգտագործման սահմանն ամեն տարի ավելի ու ավելի է մոտենում տարվա սկզբին: Օրինակ՝ անցյալ տարի մարդկությունն սկսել էր «պարտքով» ապրել օգոստոսի 3-ից, 2015 թվականին՝ օգոստոսի 4-ից, իսկ 10 տարի առաջ օրը համընկել էր օգոստոսի 15-ին:

Գիտնականները նշում են, որ «պաշարների «գերածախսը» հանգեցնում է անտառների անհետացման, երաշտի, խմելու ջրի պակասի, հողերի էրոզիայի, կենսաբազմազանության կորստի եւ մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակության ավելացման», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս