Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժինբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում երկու բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Հաղորդվում է, որ նախարարական հանդիպման շրջանակներում Իրանի ԱԳ նախարարը նաև հանդիպումներ է ունեցել այլ գործընկերների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ։

