Բաժիններ՝

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է Տեմերին մեղադրանքներ առաջադրելու դեմ

Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատն օգոստոսի 2-ին դեմ է արտահայտվել երկրի նախագահ Միշել Տեմերին կոռուպցիայի մեղադրանքներ առաջադրելուն: Նիստում, որն ուղիղ եթերով հեռարձակում է Globo հեռուստաալիքը, նախաձեռնության դեմ արդեն քվեարկել է 159 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, եւս 12-ը բացակայել են։

Դատական քննության շարունակման համար նախաձեռնությանը պետք է հավանություն տային օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամների առնվազն երկու երրորդը, այսինքն՝ 513 պատգամավորներից 342-ը: Ստորին պալատի որոշումը նշանակում է, որ պետության ղեկավարի դեմ քրեական դատավարությունը կդադարեցվի մինչեւ նրա մանդատի ավարտը՝ 2018 թվականի վերջը:

Բրազիլիայի կառավարությունը չի հրաժարվի բարեփոխումների ներկայիս ուղեգծից եւ երկրի վերափոխման ուղղությամբ կաշխատի ընդհուպ մինչեւ 2018 թվականի վերջը, հայտարարել է Տեմերը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031