Բաժիններ՝

Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփի հետ կքննարկի անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:

« Քննարկվելու են մի շարք հարցեր: Ես չեմ կարող խոսել ԱՄՆ նախագահի անունից, ինչ հարցեր նա կբարձրացնի հանդիպման ընթացքում, սակայն, իհարկե, մենք քննարկելու ենք Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը, համատեղ մարտավարության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը», – ասել է Կլիմկինը:

Նա նշել է, որ կքննարկվի նաև ԱՄՆ-ի օգնությունը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման հարցը:

Ըստ Կլիմկինի՝ Պորոշենկոն ԱՄՆ-ը այցելության ընթացքում ունի պլանավորած 20 հանդիպումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս