![](/banners/BeFunky-design.jpg)
«Գերմանիան ավելի շատ կսահմանափակի տնտեսական համագործակցությունը Թուրքիայի հետ». Մերկել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/merkel-2.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է ավելի շատ սահմանափակել Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը, որպեսզի հասնի այնտեղի հայրենակիցների ազատ արձակվելուն։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք ստիպված կլինենք ավելի շատ կրճատել Թուրքիայի հետ համագործակցությունը և վերանայել նախագծերը»,- հայտարարել է Մերկելը:
Կառավարության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Թուրքիայում մինչև այժմ Գերմանիայի բազմաթիվ քաղաքացիներ գտնվում են ազատազրկման մեջ:
ԳԴՀ տվյալների համաձայն՝ Թուրքիայում ազատազրկման մեջ է Գերմանիայի 50-ից ավելի քաղաքացիներ: