
Ավելի քան 400 հազար ռոհինջա փախստականներ տեղափոխվել են Մյանմայից Բանգլադեշ

Մյանմայից Բանգլադեշ ռոհինջա փախստականների թիվը գերազանցել է 400 հազարը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Կազմակերպության տվյալներով՝ օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում Մյանմայից Բանգլադեշ տեխափոխված ռոհինջա փախստականների թիվը կազմել է 409 հազար:
Նախկինում ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունները հաղորդել էին 391 հազար ռոհինջ փախստականների մասին:
Բանգլադեշի սահմանին գտնվող Մյանմայի Ռակխայն նահանգի հումանիտար ճգնաժամը խորացել է օգոստոսի 25-ին, երբ Մյանմայի բանակը և անվտանգության ուժերը սկսել են գործողություններ իրականացնել իսլամական զինյալների դեմ, ովքեր պատկանում են ռոհինջա էթնիկական խմբին: