Ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործում պատասխանատվություն ստանձնած թուրք Ալփարսլան Չելիքը Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման զենքի անօրինական կրման համար:
«ԵԱՀԿ-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ հրթիռային գնդակոծումը կատարվել է Ադրբեջանի կողմից, պլյուս էր մեզ համար։ Սա 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց»
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիզ Նամազլըի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարության հետ այդ երկրի դեմ ներկայացված 5 նոր բողոքի վերաբերյալ հաղորդակցություն է սկսել:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծում է, որ Կատալոնիայի իշխանությունները պետությանը, ժողովրդավարությանը եւ իսպանացիներին շանտաժի են ենթարկում՝ օրինագիծ մշակելով Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախանալու մասին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 29-ին Փարիզում կընդունի Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ավանդ ներդնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ ամրապնդել տնտեսական փոխգործակցությունը։
Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Թրամփի դիմավորման արարողությունն ուղիղ եթերում հեռարձակել են իսրայելական հեռուստատեսության բոլոր կենտրոնական ալիքները։
Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ հայտարարություն են ստորագրել առեւտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին, փաստաթուղթն ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչը եւ Մեհմեթ Շիմշեքը:
«Մեզ անհրաժեշտ է ԳՈԷԼՌՈ-2 ծրագիր,-հայտարարել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:-Հարյուր տարի առաջ բոլորի համար պարզ էր, որ Էլեկտրիֆիկացումը թույլ կտա իրականացնել արդյունաբերական ճեղքում: Այսօր աճի գլխավոր դրայվերը դիգիտալիզացիան է»:
Ուկրաինայի քաղաքացիների համար Եվրամիության այցագրային ռեժիմի ազատականացումը կսկսի գործել հունիսի 10-ից:
Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան գլխավորել է Առողջապահության համաշխարհային ասամբլեան (ԱՀԱ):
Բրյուսելը ցանկանում է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ պաշտոնական բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների անցկացումից 11 օր հետո, որոնք նշանակված են հունիսի 8-ին:
Անկախ պետությունների համագործակցության հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ուժերի ու միջոցների կազմը բավարար է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել:
Ինտեգրացիոն գործընթացների համար Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրներին անհրաժեշտ է կարգավորել գործընկերությունը միջազգային մյուս կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է:
Սուդանի 750 000 բնակիչ ունեցող Նուբա լեռնային շրջանում մշտական աշխատող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողներին պատմեց, թե ինչպես կարելի է հաջողության հասնել սահմանափակ հնարավորություններով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարաների վրա հարձակման միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:
ԱՄՆ-ի առեւտրի նախարար Թիիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ։
Իսրայելի Անվտանգության կաբինետն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի նախօրյակին՝ մայիսի 21-ի երեկոյան, հաստատել է մի շարք միջոցառումներ, որոնք նպատակամղված են Հորդանան գետի արեւմտյան ափին պաղեստինցիների վիճակի թեթեւացմանը:
Էվերստում երեք ալպինիստներ են զոհվել, եւս մեկն անհայտ կորել է:
Հորդանանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած օգնություն ու աջակցություն ցուցաբերել Գերմանիային, եթե վերջինս որոշում կայացնի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերել իր զինվորներին, վառելիքի վերալիցքավորման օդանավերն ու Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին պաշտոնական այցով ժամանում է Թբիլիսի:
Միջազգային Amnesty International կազմակերպությունը քննադատել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով պետական աշխատողների «կամայական կերպով» աշխատանքից հեռացնելու համար:
Բրազիլիայի նախագահ Միշել Տիմերի պաշտոնաթողության պահանջով մայիսի 21-ին ցույցեր են անցկացվել հարավամերիկյան խոշորագույն երկրի 27 տարածաշրջաններից առնվազն 15-ում:
Հյուսիսային Կորեան հավաստել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական արձակման մասին տեղեկատվությունը:
RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է, որ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբն ավարտել է «Իզվեստիա» խմբագրության շենքի գնման գործարքը և սկսել է վերակառուցել այն:
Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով:
Նորընտիր Ազգային ժողովում ունեցած ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս խորհրդարանի կարևոր առաքելությունների, խոսեց նաև արտաքին քաղաքականության ոլորտում Ազգային ժողովին վերապահված դերակատարության, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման մասին։