Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի փոստը նամականիշեր է թողարկել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի առթիվ

Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը թողարկել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերներով նոր նամականիշեր՝ հատուկ նրանց հարսանիքի առթիվ, որը նախատեսված է մայիսի 19-ին: Մայիսի 15-ին այս մասին հայտնել է Daily Express թերթը:

Չորս մանրանկարներն արվել են ըստ հայտնի ֆոտովարպետ Ալեքսի Լյուբոմիրսկու լուսանկարների: 42-ամյա Լյուբոմիրսկին նաեւ հանդես է գալիս որպես պսակադրության արարողության պաշտոնական լուսանկարիչ, որը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի դղյակի Սուրբ Գեւորգի մատուռում:

4,44 ֆունտ ստեռլինգ (6 դոլար) արժողությամբ փոստային մանրանկարների շարքը շրջանառության մեջ կմտնի հանդիսության օրվա առավոտյան: Ավելի վաղ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի պատկերները հայտնվել են 5 ֆունտ ստեռլինգ անվանական արժողությամբ նոր մետաղադրամի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս