Բաժիններ՝

Էկվադորը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսել Ասանժի ճակատագրի շուրջ

Էկվադորը պատրաստ է Մեծ Բրիտանիայի հետ երկխոսություն սկսել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, որը թաքնվում է Լոնդոնում երկրի դեսպանատանը, բայց մարդու իրավունքների պաշտպանության պայմանով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոսան:

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ կցանկանայինք լուծում գտնել Ասանժի համար՝ նրա դժվարին վիճակը կարգավորելու նպատակով: Անշուշտ, հիմնական գործոնը մարդու, այսինքն՝ Ասանժի իրավունքների պաշտպանությունն է»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով ՌԴ-ի արտգործնախարարության Դիվանագիտական ակադեմիայում:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ Էկվադորի կառավարությունը շուրջ հինգ միլիոն դոլար է ծախսել Ասանժի անվտանգության ապահովման համար: Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

Այն ժամանակ նա դիմել էր Էկվադորի իշխանություններին՝ քաղաքական ապաստանի խնդրանքով՝ WikiLeaks-ում իր գործունեության կապակցությամբ Շվեդիայի իշխանությունների կողմից ԱՄՆ արտահանձնման երկյուղների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031