
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն իր պարտականությունների իրականացման գործում:
«Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք:
Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում»,-ասված է Հունաստանի վարչապետի շնորհավորական ուղերձում: