Բաժիններ՝

Մումբայում զինվորականն աղջնակին հանել է շարժվող գնացքի տակից

Հնդիկ զինվորականը փրկել է հնգամյա երեխային, որը քիչ էր մնում գնացքի տակ ընկներ: Այդ մասին հայտնել է Metro-ն: Մումբայի կայարանում տեսահսկման խցիկը գրանցել է, թե ինչպես է դեպի մեկնող շարժակազմը վազում մի կին՝ փոքրիկ աղջնակի հետ: Նա հասցնում է թռչել վագոն, իսկ երեխան թողնում է նրա ձեռքը եւ ընկնում վագոնի եւ կառամատույցի արանքը:

Կայարանի նստարանին նստած՝ զինվորական համազգեստով տղամարդը վայրկենապես արձագանքում է եւ դուրս քաշում երեխային: Հրատարակության տվյալներով փրկարարի անունը Սաչին Փոլ է: Նա, ինչպես եւ աղջնակը, ոչ մեծ վնասվածքներ են ստացել, նրանց օգնություն են ցույց տվել կայարանի բուժկետում: Ինչպես պարզաբանել է երեխայի հայրը, ինքը գնում էր կնոջ առջեւից եւ չի տեսել, թե ինչ է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ կինն առաջին անգամ էր Մումբայում եւ չգիտեր, թե «գնացքները որքան արագ են թափ առնում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս