
Գվատեմալան ԱՄՆ-ից հետո դեսպանատուն բացեց Երուսաղեմում

Երուսաղեմում մայիսի 16-ին՝ այն բանից երկու օր անց, երբ ԱՄՆ-ն ավարտեց Թել-Ավիվից իր դեսպանության տեղափոխումը Երուսաղեմ, կայացել է Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը: Այդ մասին հայտնել է Jerusalem Post-ը:
Երուսաղեմի արեւմտյան մասում Գվատեմալայի նոր դեսպանատան բացման արարողությանը ներկա են եղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը: Արարողության ժամանակ Նաթանյահուն հիշեցրել է, որ Գվատեմալան դարձել է ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որը 70 տարի առաջ Իսրայելը ճանաչեց որպես անկախ պետություն:
«Դուք միշտ առաջինների թվում եք: Մենք հիշում ենք մեր բարեկամներին, եւ Գվատեմալան մեր բարեկամն է՝ այն ժամանակ եւ հիմա»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը: Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: