Բաժիններ՝

Մեգան Մարքլի հայրը կարող է չժամանել արքայազն Հարրիի հետ նրա հարսանիքին

Ամերիկյան եւ բրիտանական մամուլում հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ մայիսի 19-ին արքայազն Հարրիի հետ ամուսնացող Մեգան Մարքլի հայրը որոշել է չժամանել նրա հարսանիքին եւ նրան պսակադրության չուղեկցել:

Ամերիկյան TMZ տաբլոիդի տեղեկատվությամբ՝ Մեքսիկայում բնակվող Թոմաս Մարքլը լրագրողներին ասել է, թե որոշել է Անգլիա չմեկնե:  Mail on Sunday կիրակնօրյա թերթը պնդում է, որ Թոմաս Մարքլը մի քանի սարքովի լուսանկարներ է արել պապարացիների համար եւ նույնիսկ իբր դրանով փող է վաստակել:

Լուսանկարներից մեկում Թոմաս Մարքլը Բրիտանիայի տեսարժան վայրերի մասին գիրք է կարդում, մյուսում՝ նորություններ Մեգանի ապագա հարսանիքի վերաբերյալ, եւս մեկ այլ լուսանկարում ինչ-որ մեկն իբր Մարքլի չափսերն է վերցնում նրա կոստյումի համար:

Ինչպես նշում են տաբլոիդները, Մարքլի հայրը որոշել է հրաժարվել ուղեւորությունից՝ Մեգանին անհարմարություններ չպատճառելու համար: Թոմաս Մարքլն, ինչպես գրում են զանգվածային լրատվամիջոցները, անցյալ շաբաթ ոչ մեծ ինֆարկտ է տարել, բայց արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս շաբաթ նա պետք է առաջին անգամ հանդիպեր արքայազն Հարրիի, ինչպես նաեւ Եղիսաբեթ Բ-ի եւ Էդինբուրգի դուքսի հետ, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031