Չինաստանը սկսել է արագընթաց գնացքների համար աշխարհում առաջին հակաաղմկային թունելի շինարարությունը
Չինաստանի հարավի Գուանդունի նահանգում ընթանում է աշխարհում առաջին ձայնամեկուսիչ թունելի շինարարությունը, որը նախատեսված է արագընթաց գնացքների երթեւեկության համար: Ինչպես հայտնել է Global Times թերթը, կառույցի ստեղծման նպատակն է դարձել բարձր ձայներից պաշտպանությունը ոչ հեռու գտնվող արգելոցի բնակիչների համար:
Շուրջ 2 կիլոմետր երկարությամբ թունելն իրենից ներկայացնում է Ցզյանմեն – Մաոմին երկաթուղու հատվածներից մեկում կանգնեցված անջրպետ: Հրատարակությունը նշում է, որ «աղմկակլանիչ տեխնոլոգիայով հանդերձված լիովին փակ կառուցվածքի մշակումը» նմանակներ չունի եւ «աշխարհում առաջին նման երկաթուղային գիծն է բարձր արագության գնացքների համար»:
Մշակողների խոսքով՝ թունելն առայժմ գտնվում է շինարարության փուլում, սակայն, ինչպես սպասվում է, շուտով կհանձնվի շահագործման: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ճանապարհի շինարարությունը նահանգի վրա նստել է 187 միլիոն յուան (շուրջ 29,5 միլիոն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: