Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենաների ցուցահանդես է անցկացվում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր Ռիադում ընթանում է կանանց ավտոմեքենաների՝ երկրում առաջին ցուցահանդեսը: Այդ մասին հայտնել է The National հրատարակությունը:

Pinkish («Վարդագույն») անվանումը կրող ցուցահանդեսը կտեւի երեք օր: Բացի ավտոմեքենաները դիտելուց, կանայք կկարողանան խոսել ավտոդիլերների եւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկանալ հատուկ առաջարկությունների մասին:

Թագավորությունում կանանց կողմից ավտոմեքենա վարելու արգելքը հանվելու է հունիսի 24-ին: Այդ օրվանից կանանց պաշտոնապես կթույլատրվի ավտոմեքենա վարել:

Սպասվում է, որ ցուցահանդես կայցելի մոտավորապես 80 հազար հյուր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031