Բաժիններ՝

Արաբական երկրների ԱԳ նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն Գազայի հատվածի իրադրության շուրջ

Արաբական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մայիսի 17-ին արտահերթ հանդիպում կանցկացնեն վերջին օրերին պաղեստինյան տարածքներում, գլխավորապես Գազայի հատվածում ստեղծված իրադրության շուրջ: Այդ մասին հայտնել է Al Nasry Al Youm թերթը՝ հղում անելով Եգիպտոսի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրների:

Ըստ առկա տվյալների՝ Արաբական պետությունների լիգայի արտակարգ խորհրդակցությունը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, գումարվում է Սաուդյան Արաբիայի պահանջով, որը նախագահել էր ԱՊԼ-ի անդամ երկրների ղեկվարների վերջին գագաթնաժողովը: Հանդիպմանը քննարկվելու են «պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիային եւ իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի անօրինական որոշմանը արաբական պետությունների հակազդման» հարցերը:

Մայիսի 14-ին Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ պաղեստինցիների կատաղի բախումներ են սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ ընդհարումների հետեւանքով զոհվել են 60-ից ավելի պաղեստինցիներ, տուժել է ավելի քան 2,8 հազար մարդ:

ԶԼՄ-ները դա համարել են «ամենարյունալի օրը 2014 թվականին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին հակամարտության վերսկսվելուց հետո»: Գազայում «Վերադարձի երթի» շրջանակներում զանգվածային ելույթները չեն դադարում մարտի վերջից, երբ պաղեստինցիները նշում էին Հողի օրը: Բողոքի ակցիաները վերսկսվել են մայիսի 14-ի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվել է Երուսաղեմ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի որոշմանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս