ԱՄՆ-ում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի է մնացել փոթորիկների պատճառով
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում ավելի քան 400 հազար մարդ առանց լույսի եւ էլեկտրաէներգիայի է մնացել հուժկու փոթորիկների պատճառով: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դժնդակ եղանակը մոլեգնել է Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Փենսիլվանիայի եւ Քոնեքթիքութի նահանգների տարածքում: Բնակիչներին պատուհասել են տեղատարափ անձրեւները, ամպրոպը, հեղեղումը, վայրկյանում մինչեւ 35 մետր պառթկումներով քամին, բացի դրանից, սպասվում է պտտահողմ:
Վատ եղանակի պատճառով մասնակիորեն դադարեցված են երկաթուղային հաղորդակցությունը եւ բոլոր արվարձանային գնացքների երթեւեկությունը, որոնք մեկնում են դեպի Նյու Յորքի Կենտրոնական կայարան եւ այնտեղից:
Օդերեւութաբանները նշում են, որ տեղատարափ անձրեւները եւ հեղեղումները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: