Ֆրանսիան աջակցում է Իրանում ներդրումներ արած ընկերություններին

Վաշինգտոնի վրա Մաքրոնի գործադրած ճնշումների շնորհիվ՝ Airbus, Renault, Sanofi PSA Group-ը և այլ խոշոր ընկերություններ, հավանաբար, չեն լքի իրանական շուկան:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Խոշոր բիզնես ընկերությունների մի խումբ ղեկավարներ մայիսի 15-ին հանդիպել են Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ միջուկային պայմանագրի դադարեցման արդյունքում ստեղծված տնտեսական իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Էմմանուել Մաքրոնի կառավարությունը, իր հերթին, ճնշումներ է գործադրում Վաշինտոնի վրա՝ Airbus, Sanofi, Renault և PSA Group ընկերությունների համար հատուկ արտոնագիր ձեռքբերելու նպատակով:

Թեհրանի հետ միջուկային համաձայանգրի ստորագրումից և պատժամիջոցների կասեցումից հետո՝ նշված և այլ ընկերություններ նոր ներդրումներ էին կատարել Իրանում:

Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը նշված բիզնես ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը, այն է՝ խստացնել պատժամիջոցներին առնչվող Եվրամիության օրենքները և ստեղծել՝ ԱՄՆ-ի Գանձապետարանի Արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի նման մարմին, որը կթելադրի սեփական տնտեսական և առևտրային կանոնները:

Եվրոպական երկրների կողմից Իրանի հետ առևտրի համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող ֆինանսավորումը բավարար չի լինի Թեհրանի հետ տնտեսական կապերի պահպանման համար, որոնք ԱՄՆ պատժամիջոցների առջեւ են: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը:

Նշենք, որ թեև առկա մի շարք խնդիրներին՝ ԱՄՆ-ի կողմից ակնկալվող նոր պատժամիջոցներին դիմակայել նպատակով՝ Ֆրանսիան, Իտալիան,Գերմանիան և մի շարք այլ երկրներ հիմնել էին դոլարային գործարքներից խուսափելու արտահանման այլընտրանքային մեխանիզմներ:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի կառավարությունը ներկայումս աջակցում է այն ընկերություններին, որոնք ցանկանում են առանց խոչընդոտների դուրս գալ իրանական շուկայից, միաժամանակ՝ պայմաններ ստեղծելով այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մնալ և շարունակել իրենց գործուներությունը:

Տեսանյութեր

Լրահոս