
ԵՄ-ն եւ Թեհրանը համաձայնել են Իրանում ներդրումների շարունակման միջոցներ ձեռնարկել. Մոգերինի

Եվրամիությունը (ԵՄ) եւ Իրանը Բրյուսելում կայացած հանդիպմանը համաձայնության են եկել առաջիկա շաբաթներին մշակելու գործնական որոշումներ, որոնք թույլ կտան շարունակել ներդրումներն այդ երկրում եւ պարտավորագրերի կնքումը: Այս մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Ավելի վաղ Մոգերինին հայտնել էր, որ կողմերը համաձայնության են եկել «նախաձեռնելու «ինտենսիվ փորձագիտական կունսուլտացիաներ», որոնց շրջանակներում առաջիկա մի քանի շաբաթներին լուծումներ կգտնվեն տրանսպորտի, ֆինանսների եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը շարունակելու համար:
Այն ոլորտների թվում, որոնց վրա փորձագետները կաշխատեն, Մոգերինին նշել է նաեւ տնտեսական եւ ֆինանսական համագործակցության օժանդակման մեխանիզմները, այդ թվում՝ առեւտրին եւ ներդրումներին գործնական աջակցություն ցույց տալու միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: