«Թրամփի շնորհավորանքն ազդակ էր»
«Թրամփի հայտարարությունում ամրագրված էր ամերիկյան կողմի ցանկությունը: ԱՄՆ-ը տրամադրված է աշխատել ՀՀ նոր իշխանությունների հետ, հատկապես, երբ հայաստանյան զարգացումներին ռուսական չմիջամտությամբ հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում փոքր-ինչ կթուլանա: Եթե այս հնարավորությունն իրագործվի, մեծ ձեռքբերում կարելի կլինի արձանագրել»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքին:
«Հանուն միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի» (ԱՄՆ) առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին իր հերթին ասել է.
«Վերջին տարիներին ԱՄՆ-ի աշխատանքը Հայաստանում կենտրոնացած է կոռուպցիայի դեմ պայքարի և ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Հենց այս հանգամանքներն էլ շեշտվեցին հասկանալի պատճառներով: Թրամփի շնորհավորանքն ազդակ էր, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել արդյունավետ համագործակցություն բոլոր ուղղություններով Հայաստանի շահերը հաշվի կառնվեն: Բայց սա ամենևին չի նշանակում, որ ԱՄՆ-ը Հայաստանից ունի անիրականանալի ակնկալիքներ: Հասկանալով Հայաստանի յուրահատուկ աշխարհագրությունը` հայ-թուրքական փակ սահմաններ, ԼՂ չկարգավորված հակամարտություն, Միացյալ Նահանգները Հայաստանում որևէ գործչից չի ակնկալել և ներկայումս ևս չի ակնկալում շրջադարձեր»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: