
Ճապոնիայում շոգի պատճառով մեկ օրում ավելի քան 1000 մարդ է հոսպիտալացվել

Ճապոնիայում ավելի քան հազար մարդ հիվանդանոց է տեղափոխվել սաստիկ շոգի պատճառով: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ 1042 մարդ հոսպիտալացվել է ջերմային շոկի պատճառով: Ճապոնիայի ողջ տարածքում վերջին մի քանի օրերի ընթացքում տաք եւ խոնավ եղանակ է սահմանվել, երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում գերազանցում էր +30 աստիճան: Երկրի որոշ շրջաններում էլ այն հասնում է + 39 աստիճանի:
Անցյալ տարի երկրում սաստիկ տապի պատճառով 44 մարդ է զոհվել, տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են: