Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել է, որ հարվածներ է հասցրել Դեյր Զորի նահանգում. Reuters

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան խոստովանել է, որ կա՛մ ինքը, կա՛մ իր դաշնակիցներն են հուլիսի 12-ին հարվածներ հասցրել Սիրիայի Դեյ Զորի նահանգում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել է տասը մարդ:

Հուլիսի 13-ին այս մասին Reuters գործակալությանը հայտարարել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ ամերիկացի գնդապետ Շոն Ռայմանը: «Կոալիցիան կամ մեր գործընկերների ուժերը կարող էին երեկ հարվածներ հասցնել էս Սուսայի եւ Բագոզ Ֆաուքանիի շրջակայքում»,- մեջբերում է գործակալությունը գնդապետ Ռայանի խոսքը:

Հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչների մահվան մասին հաղորդումը գնահատման համար տրվել է կոալիցիայի՝ խաղաղ բնակչության շրջանում կորուստների գնահատման խմբին, հայտնել է Ռայանը: «Ներկայումս մենք այլ տեղեկատվություն չունենք»,- ասել է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ինչպես հուլիսի 13-ին հաղորդել է SANA գործակալությունը, առնվազն 30 խաղաղ քաղաքացիներ են զոհվել Բագոզ Ֆաուքանի եւ Էս Սուսա բնակավայրերի վրա ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմաօդային ուժերի գրոհի հետեւանքով, բնակավայրեր, որոնք գտնվում են Իրաքին սահմանակից Բու Քամել քաղաքի շրջակայքում: Գործակալության տվյալներով՝ հարվածները հասցվել են բնակելի թաղամասերի, զոհվածների եւ վիրավորների մեծ մասը կանայք են եւ երեխաներ: Զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով, որ մի քանի մարդ ծանր վերքեր է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս