Բաժիններ՝

Մեյն անհամբերությամբ է սպասում Brexit-ի շուրջը Թրամփի հետ բանակցություններին. Reuters

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհամբերությամբ է սպասում Brexit-ի շուրջը բանակցություններին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հուլիսի 13-ին այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է Reuters գործակալությունը:

«Նա անհամբերությամբ է սպասում նրա հետ բանակցությունների սեղանի շուրջը նստելու եւ նրա հետ Սպիտակ գիրքը քննարկելու հնարավորությանը»,- հայտնել է Մեյի մամուլի քարտուղարը, երբ նրան հարցրել են The Sun թերթում հրապարակված՝ Թրամփի հարցազրույցի մասին:

Ավելի վաղ Թրամփը The Sun թերթի հարցազրույցում ասել է, որ «մեղմ Brexit»-ի տարբերակը կթաղի ԱՄՆ-ի հետ Մեծ Բրիտանիայի ազատ առեւտրի շուրջն ապագա համաձայնագիրը: Այսպես կոչված Սպիտակ գիրքը բազմաթիվ հետաձգումներից հետո հուլիսի 12-ին ներկայացված 98-էջանոց պլանն է Բրյուսելի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ: Փաստաթղթում ներառված հիմնական սկզբունքները Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել է հատուկ նիստում, որը կայացել է հուլիսի 6-ին:

Սակայն երկու հանգուցային նախարարներ՝ ԱԳՆ-ի ղեկավար Բորիս Ջոնսոնը եւ Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսը համարել են, որ այդ պլանը չափազանց մեծ զիջումներ է նախատեսում Բրյուսելի համար եւ հակասում է 2016 թվականի հանրաքվեի ժամանակ բրիտանացիների մեծամասնության արտահայատած կամքին: Ի նշան բողոքի Ջոնսոնը եւ Դեւիսը պաշտոնաթողություն են խնդրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031