Բաժիններ՝

Ճապոնիայում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 204-ի

Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 204-ի: Հուլիսի 13-ին այս մասին հայտարարել է երկրի ոստիկանական գլխավոր վարչությունը:

Kyodo գործակալության տվյալներով՝ նաեւ ավելի քան 60 մարդ համարվում է կորած կամ կապի մեջ չի մտնում: Տեղական արտակարգ ծառայությունները ոստիկանության եւ երկրի Ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ շարունակում են որոնողական եւ փրկարարական աշխատանքները: Ճապոնիայում սաստիկ տեղատարափ անձրեւներն անցյալ շաբաթվա կեսերին մոլեգնել են «Պրապիրուն» թայֆունի ներգործության պատճառով:

Երկրի որոշ շրջաններում մի քանի օրում տեղացել է հազար միլիմետրից ավելի անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի վարարման եւ սողանքների: Ճապոնիայում դա հեղեղումներից զոհվածների ամենմեծ թիվն է 1953 թվականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս