Թրամփը կարծում է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի «անխոհեմության և հիմարության» պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի «անխոհեմության եւ հիմարության» պատճառով Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան երբեւէ: «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք ավելի վատ չեն եղել ԱՄՆ-ի անխոհեմության եւ հիմարության պատճառով, եւ այժմ վհուկների որս է սկսված»,- հուլիսի 16-ին գրել է նա Twitter-ի՝ իր էջում։
Թրամփը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից իրազեկված է եղել ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» հնարավորության մասին, բայց ոչ մի կարգի պատասխան միջոցներ չի ձեռնարկել, որովհետեւ վստահ է եղել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի հաղթանակի հացում:
«Նախագահ Օբաման կարծել է, թե դժբախտ Հիլարին կշահի (նախագահական) ընտրությունները, ուստի, երբ նա ՀԴԲ-ի կողմից իրազեկվել է ռուսական միջամտության մասին, ասել է, որ դա պարզապես չի կարող լինել եւ մեծ նշանակություն չունի, եւ ոչինչ չի ձեռնարկել,- ընդգծել է Թրամփը:- Իսկ երբ ես շահեցի, դա միանգամից սկսեց մեծ նաշանակություն ունենալ: Սկսվեց վհուկների որս (ՀԴԲ-ի գործալ Փիթեր) Սթրոզոքի գլխավորությամբ»:
Ավելի վաղ Թրամփը եւ նրա օգնականները բազմիցս ժխտել են ՌԴ-ի պաշտոնատար անձանց հետ ինչ-որ անիրավական շփումների կասածները 2016 թվականի նախընտրական արշավի շրջանում եւ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին՝ զանգվածային լրատվամիջոցներում տարածվող հաղորդումները որակել են ստահոդ լուրեր:
Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է ԱՄՆ-ի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին պնդումները:
Հուլիսի 16-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները բանակցություններ կվարեն Հելսինկիում, որոնք պետք է սկսվեն տեղական ժամանակով 13:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին): Սպասվում է, որ նախագահները կքննարկեն, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: