Ամերիկացիների գրեթե կեսն Օբամային համարում է արդիականության լավագույն նախագահը. հարցում
Հարցմանը մասնակցած՝ ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը հայտարարել է, որ Օբաման զբաղեցնում է առաջին կամ երկրորդ տեղը վերջին 50 տարում ԱՄՆ-ի լավագույն նախագահների վարկանիշում: Այս տվյալները բովանդակում է այն հարցախույզը, որը կատարել է Pew հասարակական կարծիքի ուսումնասիրման հետազոտական կենտրոնը, որը գտնվում է Վաշինգտոնում։
Ամերիկացիներին խնդրել են ազատ ձեւով պատմել, թե իրենց կարծիքով, Սպիտակ տան որ տերն է բոլորից լավ կատարել իր աշխատանքը, եւ ով է զբաղեցրել երկրորդ տեղն իրենց անձանական վարկանիշում: Ամերիկացիների 44 տոկոսը նշել է Բարաք Օբամային (2009 – 2017), երկրորդ տեղում է Բիլ Քլինթոնը (1993-2001): Իսկ հարցմանը մասնակցածների 23 տոկոսը հիշատակել է Ռոնալդ Ռեյգանին, որը երկիրը ղեկավարել է գրեթե 30 տարի առաջ:
Ուշագրավ է, որ նախագահ Դոնալդ Թրամփն զբաղեցրել է չորրորդ տեղը՝ նրա օգտին է արտահայտվել 19 տոկոսը: Նշվում է, որ գործող նախագահին հազվադեպ են համարում ամենալավը. 2011 թվականին Օբամայի կառավարման ժամանակ, օրինակի համար՝ առաջին տեղն զբաղեցրել է Քլինթոնը, իսկ առաջին սեւամորթ նախագահի օգտին արտահայտվել է սոսկ 20 տոկոսը: Վարկանիշում 5-րդ տեղն զբաղեցրել է Ջորջ Բուշ Կրտսերը (2001 – 2009), նրան հիշատակել է հարցման մասնակիցնրեի 14 տոկոսը:
Նշվում է, որ յուրաքանչյուր 10-րդը հիշատակել է Ջոն Քենեդիին, ընդ որում հարցվածների կեսը տակավին ծնված չի եղել նրա նախագահության ժամանակ: Հետազոտության մեջ նշված է, որ ամերիկացիների հայացքները կախված են նրանց տարաիքից. XXI դարում ծնվածներն ավելի հաճախ առանձնացնում են Օբամային, իսկ նրանց տարեց համաքաղաքացիներն ավելի շատ սիրում են Ռեյգանին: Նաեւ ընտրության վրա ազդում է ընտրողների քաղաքական համակրանքը: Դեմոկրատներն ավելի հաճախ հավանություն են տալիս իրենց ներկայացուցչին՝ Օբամային, մինչեռ հանրապետականները՝ Ռեյգանին: Հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 2 հազար քաղաքացի: Հետազոտության սխալանքը կազմում է 2,6 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: