Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է ասել, որ ուզում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նա այժմ ունի դրա հնարավորությունը, երբ մի քանի օրից հանդիպի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Սակայն ինչ գնով է հնարավոր հասնել այդ նպատակին, ցույց կտան հուլիսյան բանակցությունները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց, ապա Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ այդ երկրում բանակցություններ անցկացնելուց հետո Հելսինկիում հանդիպելու է Ռուսաստանի նախագահին: Սակայն որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ համաձայնություն կարող է կայացվել նրանց միջեւ: Թրամփը պարզապես ասել է, որ զրուցելու են Սիրիայի մասին, որտեղ Մոսկվան պաշտպանում է նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությանը: Թրամփն ասել է նաեւ, թե մտադիր է Սիրիայից դուրս բերել ամերիկյան ուժերը, սակայն մտահոգված է այնտեղ Իրանի ազդեցության ընդլայնումով:

Մյուս կարեւոր հարցն այն է, թե արդյոք Թրամփն ինչ որ կերպ կճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, թե ոչ: Իսկ սա մի հարց է, որն ինքը` Թրամփը չի բացառել:

‘’Այս պահին ես այդ մասին չեմ կարող ասել, սակայն Ղրիմի հարցով մտահոգ եմ’’, այսպիսի անորոշ պատասխան է տվել նա օրեր առաջ:

Բայց ինչպես վերլուծաբաններն են ասում, Թրամփը կարող է Պուտինի հետ գագաթաժողովն օգտագործել Եվրոպայի անվտանգության հարցը բարձրացնելու համար: Դրան անհամբերությամբ սպասում են հատկապես եվրոպական փոքր երկրները, որոնք շատ խոցելի են ռուսական ագրեսիայի դեպքում:

Նրանցից Յիրի Ռայտասալայի խոսքերով, հատկապես այն պետությունները, որոնք չունեն պաշտպանության մեծ ուժեր ու մեծապես կախված են ՆԱՏՕ-ից, իրոք պիտի անհանգստանան ռուսական սպառնալիքից:

ՆԱՏՕ-ի անդամ պետություններից դժգոհ Թրամփը գործնական որեւէ քայլ չի անում ռազմական այս դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի աջակցությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց շատ են մարդիկ Եվրոպայում, ովքեր հարցնում են, իսկ եթե նա մի օր դադարեցնի աջակցությունը, ի՞նչ կլինի իրենց հետ:

Տեսանյութեր

Լրահոս