Բաժիններ՝

Ֆինլանդիան չորս օրով հսկողություն է սահմանում ԵՄ-ի հետ սահմաններին՝ Պուտինի և Թրամփի հանդիպման պատճառով

Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է ընդունել չորս օրով հսկողություն սահմանել Եվրամիության երկրների հետ սահմաններին՝ Հելսինկիում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման պատճառով: Հուլիսի 13-ին այս մասին հաղորդել է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը:

Հսկողությունը, ներքին գործերի նախարարության առաջարկության համաձայն՝ կսահմանվի հուլիսի 13-ին տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 17-ի 12:00-ն: Այս միջոցը սահմանվում է այն մարդկանց ներթափանցումը երկիր կանխելու նպատակով, ովքեր կարող են սպառնալ անվտանգությանը կամ հասարակական կարգին՝ նախագահների այցի պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Թրամփի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոչ հասարակ հարցեր, այդ թվում համակողմանիորեն կքննարկվի Սիրիայի թեման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս