
ԵՄ-ն Brexit-ի մասին համաձայնագիրը չի ստորագրի առանց իռլանդական սահմանի շուրջ պայմանավորվածության. Տուսկ

Եվրամիությունը ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը չի ստորագրի առանց իռլանդական սահմանի շուրջ պայմանավորվածության:
Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Զալցբուրգում ելույթ ունենալով ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Brexit-ի մասին համաձայնագիր չի լինի առանց իռլանդական սահմանի շուրջ համապարփակ պայմանավորվածության»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: