Չինաստանում բալետի դասարան են բացել տարեց կանանց համար:
2019 թվականից ֆրանսիացի երեխաները պարտադիր կարգով պետք է ընդունվեն մանկապարտեզներ՝ դպրոցական կրթությունն սկսելով երեք տարեկան հասակից:
2030 թվականին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Չինաստանը ամենահզոր ցամաքային բանակները կունենան աշխարհում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել է 7 տոկոսային կետով՝ հասնելով 42 տոկոսի նշագծին, ինչը հանրապետականի ամենաբարձր ցուցանիշն է դարձել վերջին 11 ամսվա ընթացքում:
Չնայած ՌԴ ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հագեցածությանը, վերջին շրջանում ՌԴ Դաշնային ժողովի երկրորդ պատվիրակությունն է ժամանում Երևան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների գործողությունները Ռուսաստանի նկատմամբ կապված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ:
«Դրական կընդունենք, եթե հետևություններ անեն այդ ամենից, և ընդհանրապես Ադրբեջանին զենք չվաճառեն՝ լինի դա ՌԴ-ն թե այլ պետություն»:
ՆԱՏՕ-ի ավելի քան 25 պետություն կարտաքսի ռուս դիվանագետներին՝ ռուսական հետախուզական ծառայության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՌԴ-Թուրքիա-Իրան առաջիկա գագաթնաժողովը, որը տեղի կունենա Անկարայում:
Գերմանիայի իշխանությունները չեն կարողանում երկրից արտաքսել գրեթե 65 հազար միգրանտների, որոնք ԳԴՀ-ում ապաստանի տրամադրման մերժում են ստացել, քանի որ չունեն անհրաժեշտ այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են, օրինակ, անձնագիրը, արտասահմանյան անձնագիրը կամ դրանց փոխարինող անձի վկայականը:
Ռուսաստանի Սարատովի մարզի Դերգաչևսկի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու հայ է զոհվել:
Nord Stream 2 AG ընկերությունը մարտի 27-ին ստացել է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գազատարի կառուցման եւ շահագործման թույլվտությունը:
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ստեֆան Օդրանը (իսկական անունը՝ Կոլետ Դաշեւիլ):
Կեմերովոյի մարզի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ցիվիլեւը Խորհուրդների հրապարակում հավաքվածների առջեւ ծնկի է իջել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհից հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք Ռուսաստանի արած հետևությունների մասին կարող ենք խոսել, երբ այլևս չլսենք նոր պայմանագրերի մասին։ Երկրորդ հետևությունը, որը մեզ ավելի շատ պետք է հետաքրքրի, այն է, թե արդյո՞ք հնարավորություն է ձևավորվում՝ համատեղ հայ-ռուսական ռազմաարդյունաբերությունը զարգացնել Հայաստանում»:
Քննչական կոմիտեն դատարանին կխնդրի ձերբակալել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործի հինգ ֆիգուրանտների:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կեմերովոյում հրդեհի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ մարտի 28-ը համազգային սգո օր հայտարարելու հրամանագիր է ստորագրել:
Ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում:
Կեմերովոյի մանկական հիվանդանոցում ուշքի է եկել այն 11-ամյա տղան, որը «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ կորցրել է ամբողջ ընտանիքը՝ ծնողներին եւ կրտսեր քրոջը:
Եվրամիությունը վիզաների ազատականացման հարցում վարում է «քայլ առ քայլ» քաղաքականություն: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը: Նա հիշեցրեց Բալկանյան երկրների, Ուկրաինայի օրինակը, որտեղ նույնպես դա կիրառվել է:
«Հանրապետության պաշտպանության կոմիտեներ» (CDR) կազմակերպության ակտիվիստները Կատալոնիայում արգելափակել են երթեւեկությունը ավտոմոբիլային երկու ճանապարհներին՝ բողոքելով կատալոնցի մի խումբ քաղաքական գործիչների, մասնավորապես, Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի, կալանավորման դեմ:
Մեծ Բրիտանիայից անմիջապես հետո, վերջին տվյալներով, եւս 23 պետություններ հայտարարել են «Սկրիպալի գործի» պատճառով ռուս դիվանագետների արտաքսման մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները:
Կեմերովոյի թիվ 17 գիմնազիայում սգում են 37-ամյա ուսուցչուհի Տատյանա Դարսալիայի մահը, որը զոհվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով՝ փորձելով երեխաներին դուրս բերել բոցավառվող շենքից։
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով գրանցված 64 զոհերի 41-ը երեխաներ են:
1954 թվականից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում անցկացրել են ինքնապաշտպանության ցամաքային ուժերի բարեփոխում՝ դրանց տարածաշրջանային հինգ կազմավորումները միավորելով ընդհանուր հրամանատարության ներքո:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհի զոհերի հարազատների կողմից ստեղծված շտաբում հայտնել են, որ մինչ այժմ իրենք տեղեկատվություն են ստացել 85 անձանց վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, անհայտ կորել են։
ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը չի կարող հաստատել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ Չինաստան ժամանելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կարծում է, որ կգա այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում կգտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվածների մարմինների գենետիկական փորձաքննությունը կտեւի մինչեւ երկու շաբաթ: