Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ, եթե հաջողության հասնի Ուկրաինայում. Զելենսկի
Պուտինն առաջ կգնա և կփորձի գրավել նոր երկրներ, եթե հաջողության հասնի Ուկրաինայում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ կրակի դադարեցումը հնարավոր է, սակայն դրան հասնելը դժվար է, քանի որ Պուտինին «հաղթանակ» է պետք։
Ըստ Զելենսկու՝ Ուկրաինան պատերազմի տարիներին ստեղծել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկը և հիմնել է դրոնների, հրթիռների, հրետանու ու զրահատեխնիկայի սեփական արտադրությունը։
Նա զգուշացրել է նաև, որ Ռուսաստանն ունի հզոր բալիստիկ սպառազինություն և ժամանակի ընթացքում կկարողանա հարվածներ հասցնել մինչև 5000 կմ հեռավորության վրա։
Զելենսկին նշել է, որ ռազմաճակատի շուրջ 50 կմ երկարությամբ մի հատվածում ռուսական բանակն արդեն 150 հազար զինվորական է կորցրել։

