Բաժիններ՝

Բեռլինը և Փարիզը չեն պաշտպանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման գաղափարը. Die Welt

Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: Այդ մասին նոյեմբերի 28-ին հայտնել է Die Welt թերթը:

«Եվրամիության Քաղաքականության եւ անվտանգության կոմիտեի՝ Բրյուսելում կայացած նիստում երկու երկրների ներկայացուցիչները հանդես են եկել հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապանդման միջոցների օգտին»,- գրել է Die Welt-ը:

Եվրամիությունում ներկայում նախագահող Ավստրիան նախօրյակին առաջարկել է խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Էստոնիան եւ Լեհաստանը պաշտպանել են այդ նախաձեռնությունը: Իրենց հերթին Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցները չեն նպաստում Մոսկվայի հետ վստահության ամրապնդմանը:

Մինչդեռ Գերմանիայի «Դաշինք 90/«կանաչներ» կուսակցության համանախագահ Աննալենա Բերբոկը կոչ է արել հրաժարվել Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս