
Ամերիկացի ռազմավարական խորհրդականն աշխատանքի է ձեռնամուխ եղել Ուկրաինայի Գլխավոր շտաբում

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում եւ զինված ուժերի Գլխավոր շտաբում աշխատանքն է սկսել ամերիկացի ռազմավարական խորհրդական Քիթ Դեյթոնը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Նշանակված խորհրդականին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլոտարկին ներկայացրել է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը:
«Ես այստեղ եմ եւ այստեղ ձեզ հետ կլինեմ, որպեսզի հասկանամ եւ լսեմ, թե ինչ է ձեզ հարկավոր մշտական հանդիպումների, կոնսուլտացիաների անցկացման, երկխոսության հաստատման ճանապարհով եւ իրադրության վերլուծությունից հետո»,- նշել է Դեյթոնը, որը նաեւ Եվրոպայի Ջորջ Մարշալի անվտանգության խնդիրների հետազոտման կենտրոնի տնօրենն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: