
Թրամփն առաջարկել է ստեղծել գլոբալ հեռուստացանց, որը կլինի CNN-ի այլընտրանքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ: Թրամփն այս մասին գրել է Twitter-ի իր անձնական էջում։
«Թեեւ Միացյալ Նահանգներում CNN-ի գործերը, դատելով ըստ վարկանիշների, այնքան էլ լավ չեն ընթանում, ԱՄՆ-ի սահմաններից դուրս նրանք քիչ մրցակիցներ ունեն,- գրել է Թրամփը:- Ամբողջ աշխարհում CNN-ը հզոր ձայն է, որը Միացյալ Նահանգները ներկայացնում է կանխակալ եւ կեղծ տեսքով: Անհրաժեշտ է ինչ-որ բան անել, այդ թվում, հնարավոր է, ստեղծել մեր սեփական համաշխարհային ցանցը՝ ամբողջ աշխարհին ցույց տալու համար, թե մենք ինչ մեծ ենք իրականում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: