
«Իշխանությունները շարունակում են որոնումները և փորձում են պարզել, թե ինչ է պատահել նրանց հետ»

Կալիֆոռնիայի իշխանություններն առայժմ չեն կարողացել պարզել 203 մարդու ճակատագիրը՝ նահանգի հյուսիսային մասը ճարակած բնական հրդեհից հետո: Նոյեմբերի 26-ին այս մասին հայտնել է Associated Press-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, Բյութի օկրուգի շերիֆ Քորի Հոնեայի տվյալներով՝ իշխանությունները կարծում են, որ նահանգի հյուսիսում մոլեգնած հրդեհի ընթացքում զոհվել է 88 մարդ: Նոյեմբերի 26-ին նոր մարմիններ չեն գտնվել:
Դրա հետ մեկտեղ իշխանությունները շարունակում են որոնումները եւ փորձում են պարզել, թե ինչ է պատահել նրանց հետ, ովքեր նշված են կորածների ցուցակներում: Ըստ վերջին գնահատումների՝ նոյեմբերի 8-ին Բյութի օկրուգում սկսված հրդեհի պատճառով ոչնչացել է ավելի քան 13 հազար տուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: