
ԱՄԷ-ում ավելի քան 1,8 հազար բանտարկյալների ներում է շնորհվել Ազգային օրվա առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարբեր Էմիրություններում ավելի քան 1,8 հազար բանտարկալներ տիրակալների ցուցմամբ Ազգային օրվա նախաշեմին վաղաժամկետ ազատ կարձակվեն: Այդ մասին հայտնել է The National հրատարակությունը: ԱՄԷ-ի փոխնախագահը եւ Դուբայի տիրակալը նոյեմբերի 26-ին ներում է շնորհել 625 կալնավորների:
Մեկ օր առաջ ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆան կարգադրություն է արել ազատ արձակել 785 կալանավորների եւ վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից, Շարջայի իշխանությունները կարգադրություն են արել182, Աջմանում 90, Ռաս Ալ Խայմայում 205, Ֆուջայրայում 65 պատիժ կրողների ազատ արձակման մասին: Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային օրն ամեն տարի նշվում է դեկտեմբերի 2-ին:
1971 թվականի այդ օրը կնքվեց անկախ պետության ստեղծման համաձայնագիր վեց Էմիրությունների միջեւ՝ Աբու Դաբիի գլխավորությամբ: Յոթերորդ Էմիրությունը՝ Ռաս Էլ Խայման, դրանց միացել է 1972 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: