
Լոնդոնը և Փարիզը հանցավորության դեմ պայքարի համակարգող կենտրոն են ստեղծել սահմանին

Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Կալե նավահանգստում ստեղծել են սահմանին հանցավորության դեմ պայքարի համակարգող-տեղեկատվական կենտրոն: Ինչպես ասված է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, կենտրոոնն աշխատանքն սկսել է նոյեմբերի 27-ին։
Կենտրոնի հիմնական խնդիրները կլինեն երկու պետությունների սահմանապահ ծառայություններին օգնության ցուցաբերումը տեղեկատվության փոխանակման, հասարակական անվտանգության սպառնալիքների կանխման եւ սահմանի ապօրինի հատման դեպքերի դեմ պարքարի գործում:
Կենտրոնը նաեւ պետք է օգնի կազմակերպված հանցավոր խմբերի բացահայտմանը եւ դրանց գործունեության դադարեցմանը, որոնք մասնագիտացած են անօրինական միգրանտներին Լա Մանշով Մեծ Բրիտանիա փոխադրելու գործում: Բացի դրանից, կենտրոնը կզբաղվի տրանսպորտային հոսքերի վերլուծությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: