Չինաստանում առնվազն 22 մարդ է զոհվել քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից
Առնվազն 22 մարդ է զոհվել Չինաստանի Հեբեյ արեւելյան նահանգի Չժանցզյակոու քաքաղում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից, որը հրդեհ է առաջացրել: Եվս ավելի քան 20 մարդ վերքեր է ստացել: Այդ մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները:
Պայթյունի պատճառ է դարձել բեռնատար ավտոմեքենայի բռնկումը, որը քիմիական նյութեր էր փոխադրում ձեռնարկություն:
Պայթյունից հետո սկսված հրդեհն արագորեն ճարակել է ձեռնարկության մոտ կայանված ավտոմեքենաները, այրվել է 38 բեռնատար եւ 12 մարդատար մեքենա: Կատարվում է հետաքննություն:
Իսկ թե, ինչ նյութեր էր տեղափոխում պայթած բեռնատարը, չի նշվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: