Բաժիններ՝

Աֆղանստանում ամերիկացի երեք զինվորականներ են զոհվել ինքնաշեն սարքի պայթյունից

Աֆղանստանում ԱՄՆ-ի երեք զինծառայողներ են զոհվել, եւս երեքը՝ տուժել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով: Այդ մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:

«ԱՄՆ-ի երեք զինծառայողներ զոհվել են եւ երեքը վերքեր են ստացել նոյեմբերի 27-ին, երբ ինքնաշեն պայթուցիկ սարքը գործել է Ղազնի քաղաքի մերձակայքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, վիրավորվել է ամերիկացի մի կապալառու: Տուժածները «տարհանվել են եւ բուժօգնություն են ստանում», նշվում է առաքելության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս