Թրամփը Մերձավոր Արևելքից ամերիկյան զորքերի դուրսբերումը պայմանավորել է նավթի գների նվազմամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նավթի գների նվազմանը զուգընթաց Մերձավոր Արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
«Նավթն ավելի ու ավելի փոքր չափով է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերի մնալու պատճառ դառնում, որովհետեւ մենք ավելի շատ նավթ ենք արտադրում, քան երբեւէ: Գիտեք, հանկարծ գալիս է մի պահ, երբ արդեն պետք է մնալ այնտեղ»,- ասել է Թրամփը Washington Post -ում հրապարակված հարցազրույցում:
Նա նշել է. «Ինչու՞ ենք մենք պատրաստվում մնալ աշխարհի այդ մասում: Պատճառներից մեկն Իսրայելն է»: ԱՄՆ-ի զորքերը Իրաքում են գտնվում եւ այնտեղ գործողություններ են իրականացնում 2003 թվականից: 2014 թվականին ամերիկացի զինվորականներ են ուղարկվել նաեւ Սիրիա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: