
Անտառային խոշոր հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի արևելյան ափին

Հրշեջներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել ընդգրկուն հրդեհը Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում: Տարածաշրջանի կենտրոնական մասում կրակը ոչնչացրել է 35 բնակելի շենք եւ ավելի քան 17 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, տարհանված է ավելի քան 800 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել է նահանգի հրշեջ ծառայությունը:
«Հրշեջների համար պայմանները շատ բարդ են, եւ առաջիկա 48 ժամում մենք դրանց վատթարացում ենք սպասում բարձր ջերմաստիճանի եւ սաստիկ քամու պատճառով»,-ասել է նահանգի արտակարգ ծառայությունների օպերատիվ շտաբի ղեկավար Քրեյգ Քրոուֆորդը ABC ռադիոկայանին տված հարցազրույցում: Տուժած շրջանների բնակիչների համար բացվել են տարհանման կենտրոններ: Սպասվում է, որ օրվա ընթացքում կտարհանվի եւս 800 մարդ: Ներկայում կրակի դեմ պայքարում գործի են դրված 300-ից ավելի հրշեջներ եւ հատուկ տեխնիկա: Օյսթեր Քրիքի, Ռուլս Բիչի, Ագնես Ուոթերի, Բաֆլ Քրիքի եւ Դոփուոթերի շրջանների տարածքում հայտարարված է արտակարգ դրություն, դրանց բնակիչները տարհանված են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: