Տեղացել է 84,6 միլիմետր անձրև .մի քանի չվերթներ ուշացել կամ չեղարկվել են
Սիդնեյում տեղատարափ անձրեւն ու հեղեղումները նոյեմբերի 28-ի առավոտյան հազարավոր տներում էլեկտրականության անջատման եւ ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել: Այդ մասին հայտնել է SBS ռադիոկայանը՝ վկայակոչելով Ավստրալիայի Պետական վթարային ծառայությունը (SES):
Weatherzone օդերեւութաբանական ընկերությունը հայտնել է, որ նոյեմբերի 28-ի 05:20-ի եւ 07:00-ի միջեւ ընկած ժամանակահատվածում տեղացել է 84,6 միլիմետր անձրեւ, ինչը գերազանիցել է նոյեմբերի համար 83,8 միլիմետր ամսական նորման: Սիդնեյի օդանավակայանում մի քանի չվերթներ ուշացել կամ չեղարկվել են, գործում է սոսկ մեկ թռիչքային գոտի: Բնակիչներին խորհուրդ են տալիս մնալ տանը եւ ավտոտրանսպորտ չօգտագործել:
Նշվում է, որ վթարային բրիգադներն աշխատում են Սիդնեյի 1,6 հազար տների եւ ձեռնարկությունների էլեկտրականության վերականգնման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: