
Պակիստանում բացվել է IDEAS 2018 հակաահաբեկչական սպառազինությունների ցուցահանդեսը

Կարաչիում նոյեմբերի 27-ին բացվել է IDEAS 2018 հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար ռազմական նշանակության արտադրանքի եւ միջոցների տասներորդ հոբելյանական ցուցահանդեսը:
Ինչպես հայտնել է Geo TV հեռուստաալիքը, հանդիսավոր արարողությանը մասնակցել է Պակիստանի նախագահ Արիֆո Ալվին։ IDEAS 2018 ցուցահանդեսին, որի հիմնական թեման միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է, մասնակցում են 522 ընկերություններ 51 երկրներից, ներառյալ Ռուսաստանի, Գերմանիայի, Հորդանանի, Իտալիայի, Չինաստանի, ԱՄԷ-ի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Չեխիայի եւ Հարավային Կորեայի ներկայացուցիչները:
Ցուցահանդեսում դրա մասնակցները կներկայացնեն ռազմական տեխնիկայի վերջին նվաճումները: Նաեւ միջոցառման շրջանակներում տեղի կունենան մի շարք խորհրդաժողովներ եւ սեմինարներ՝ նվիրված միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Առաջին երկու օրը ցուցահանդեսը մատչելի կլինի կորպորատիվ այցելուների եւ պաշտոնական պատվիրակությունների համար, սկսած նոյեմբերի 29-ից դռները բաց կլինեն զանգվածային այցելության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: