«Նշվում է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան… »:
Ամերիկացի նշանավոր երաժիշտ Սթիվի Ուանդերը դեկտեմբերի 9-ին բարեգործական համերգ կտա Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի բնակիչներին խնդրել են քաղաքից բացակայել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում, որն սկսվելու է նոյեմբերի 30-ին:
Հարավկորեացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին:
«Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 3 ամսվա ընթացքում կստեղծեն Ռուսաստանի «լուսնային ծրագիր»-ը եւ կներկայացնեն այն նախագահին եւ կառավարությանը:
Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:
Առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիրքերին երկրի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:
Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով:
Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կդառնան աշխարհի երկրներին 2011 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած նրանց աջակցության համար:
Անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում, հրդեհի ընդգրկած տարածքն արդեն հասնում է 20 հազար հեկտարի:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին կհանձնի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգեւը՝ Ացտեկյան արծվի շքանաշանը:
Առնվազն 22 մարդ է զոհվել Չինաստանի Հեբեյ արեւելյան նահանգի Չժանցզյակոու քաքաղում քիմիական գործարանի մոտ տեղի ունեցած պայթյունից, որը հրդեհ է առաջացրել:
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Կալե նավահանգստում ստեղծել են սահմանին հանցավորության դեմ պայքարի համակարգող-տեղեկատվական կենտրոն:
Սիդնեյում տեղատարափ անձրեւն ու հեղեղումները նոյեմբերի 28-ի առավոտյան հազարավոր տներում էլեկտրականության անջատման եւ ավիաչվերթների չեղարկման պատճառ են դարձել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Արգենտինայում նախատեսվող հանդիպման հնարավոր չեղարկման մասին Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քննարկում է նավթի գների նվազմանը զուգընթաց Մերձավոր Արեւելքից ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը:
Չինաստանի ամենահարուստ մարդը՝ Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման, անդամագրվել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը:
Խոսելով ներքաղաքական զարգացումներից և պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավից` ռուս քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ավելի ու ավելի ծանր է դառնում և ոչ թեթև, ինչպես գուցե ոմանց թվա, սակայն Նիկոլ Փաշինյանի հակառակորդները դեռ նախընտրում են լրջորեն «չերևալ»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ամերիկյան հեռուստատեսային ցանց ստեղծել համաշխարհային լսարանի համար, որը կդառնա CNN նորությունների ալիքի այլընտրանքը, որը քննադատաբար է տրամադրված Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նկատմամբ:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարբեր Էմիրություններում ավելի քան 1,8 հազար բանտարկալներ տիրակալների ցուցմամբ Ազգային օրվա նախաշեմին վաղաժամկետ ազատ կարձակվեն:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի աջակցության վարկանիշն ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ՝ 52,2 տոկոս:
«Արտաքին քաղաքականությունը մշակվում է՝ ելնելով փաստերից, իրողություններից և հնարավորություններից, նման ծրագրերը դուրս են այդ կոնցեպտից»:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կարող է 2020 թվականին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե ինքը «լավագույն թեկնածուն» լինի երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար։