
Մեխիկոյում ծխամշուշի պատճառով դպրոցները փակ կմնան մինչև մայիսի 20-ը

Մեքսիկայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել Մեխիկոյում բազային մակարդակի բոլոր դպրոցների (նախադպրոցական, տարրական եւ միջնակարգ) համար ոչ աշխատանքային ռեժիմը երկարացնել էկոլոգիական շատ վատ իրադրության պատճառով:
Պարապմունքները չեղարկելու որոշումն ընդունվել էր մայիսի 15-ին եւ սկզբնապես վերաբերում էր մայիսի 16-ին, բայց այժմ երկարացվել է մինչեւ մայիսի 18-ը: Շաբաթ եւ կիրակի օրերն առանց այդ էլ հանգստյան օրեր են:
Մայիսի 14-ին Մեխիկոյի իշխանություններն արտակարգ էկոլոգիական տագնապ են հայտարարել օդում կախույթային մասնիկների բարձր պարունակության կապակցությամբ:
Մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովի (CAME) տվյալներով՝ քաղաքում օդի որակի ինդեքսն այժմ կազմում է 151 կետ, ինչը նշանակում է մթնոլորտի շատ վատ որակ:
Սաստիկ աղտոտման պատճառը դարձել են անտառային հրդեհները, որոնք երկարատեւ տապի եւ անձրեւների բացակայության պատճառով սկսվել են կենտրոնական Մեքսիկայի զգալի մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: